Ջոնսոնը հոսպիտալացվել է կորոնավիրուսի պատճառով

09:35   06 Ապրիլ 2020    230

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, հոսպիտալացվել է հիվանդության ախտորոշումից ավելի քան մեկ շաբաթ անց։

Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ նա հոսպիտալացվել է, քանի որ ախտորոշումից 10 օր անց նրա մոտ դեռեւս նկատվում են կորոնավիրուսի ախտանշաններ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դաունինգ սթրիթում Բրիտանիայի վարչապետի հոսպիտալացումն անվանել են «նախազգուշական միջոց»։

55-ամյա Ջոնսոնը կարանտինում էր Դաունինգ սթրիթի իր նստավայրում մարտի 26-ից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները