Սակայն դա չի խանգարել տոնին անմիջապես հայտնի դառնալ գրեթե ամբողջ աշխարհում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Նոր մարզական օրվա ստեղծման նախաձեռնողը Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան է (International Table Tennis Federation, ITTF)` նպատակ ունենալով տարածել այս մարզաձեւը, զարգացնել տարբեր երկրներում, միավորել դրանով զբաղվող մարդկանց, եւ, իհարկե, առողջ ապրելակերպ քարոզել:Իսկ հենց ապրիլի 6-ին տոնի անցկացումը նվիրված է Հանուն զարգացման եւ խաղաղության սպորտի միջազգային օրվան:
Սեղանի թենիսը (որը նաեւ հայտնի է որպես «պինգ-պոնգ») ի հայտ է եկել ավելի քան մեկ դար առաջ, իսկ այսօր օլիմպիական մարզաձեւ է (1988 թվականից): Այն սպորտային խաղ է, որի ժամանակ հատուկ գնդակը որոշակի կանոններով նետվում է ցանցով խաղասեղանին: Խաղացողների նպատակն է հասնել մի իրավիճակի, երբ հակառակորդը չի կարողանա հետ մղել կամ սխալ հետ կմղի գնդակը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ