Չինաստանում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

10:15   06 Ապրիլ 2020    228

6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Չինաստանում, Շույմոգոոււ շրջանից 143 կմ արևելք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղին:

Ստորգետնյան ցնցումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 02.58-ին:

Սեյսմիկ իրադարձությունը էպիկենտրոնում ցնցումների ուժգնությամբ գնահատվում է որպես «կործանարար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները