1 օրում աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը ավելացել է 82 հազարով

10:20   06 Ապրիլ 2020    237

Մեկ օրում 82.061 մարդ է ամբողջ աշխարհում վարակվել նոր տիպի կորոնավիրուսով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ԱՀԿ-ն։ Նախօրեին այդ թիվը կազմել էր 79,3 հազար, մեկ օր էլ առաջ՝ 75,8 հազար մարդ։ Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 1 միլիոն 136 հազար մարդ։ Մահացությունը՝ 62 հազար մարդ։

Դեպքերը ֆիքսվել են աշխարհի բոլոր երկրներում։ Ամենաշատը ԱՄՆ-ում է՝ 273 հազար, ապա՝ Իսպանիայում՝ 125 հազար, եւ Իտալիայում՝ 124 հազար։ Մահացությունների թվով առաջատարը Իտալիան է՝ 15 հազար մարդու ցուցանիշով։ Ռուսաստանում հիվանդացության թիվը 5,3 հազար է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները