Թրամփը պատրաստ է ներմուծվող նավթի վրա մեծ հարկեր սահմանել

12:23   06 Ապրիլ 2020    192

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է խոշոր հարկեր սահմանել արտերկրից ներմուծվող նավթի նկատմամբ, եթե գնին առնչվող իրավիճակը չփոխվի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա հայտարարել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է CNBC- ը:

Հարկերի պարտադրումը կախված է նրանից, թե ՕՊԵԿ-ի երկրներն ու Ռուսաստանը կարո՞ղ են պայմանավորվել արտադրության այնպիսի կրճատման շուրջ, որը կփոխի իրավիճակը նավթի շուկայում, ասել է Թրամփը:

«Այո, ես դա կանեի, ես հարկեր կմտցնեի: Բայց ես չեմ կարծում, որ ստիպված կլինեմ դա անեմ», – ասել է Թրամփը:

Թրամփը հավելել է, որ ներմուծվող նավթի վրա հարկի սահմանումն ԱՄՆ-ին անհրաժեշտ չէ, քանի որ երկիրն ունի բավարար քանակությամբ սեփական պաշարներ: Միևնույն ժամանակ, ներմուծվող նավթի փոխարեն սեփական նավթը սպառելով՝ ԱՄՆ-ը կարող է փրկել ազգային շուկան և իր արտադրողների համար պահանջարկ ապահովել:

«Դա ակնհայտորեն շատ վատ է նրանց համար», – շեշտել է Թրամփը՝ նկատի ունենալով Սաուդյան Արաբիային և Ռուսաստանին: Երկրների համար ավելի ձեռնտու է համաձայնության գալ և խուսափել շուկաներ կորցնելու վտանգից, կարծում է Սպիտակ տան ղեկավարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները