Ռուս գիտնականներն ազդանշաններ են ստացել 25 տարի ակտիվության նշաններ ցույց չտված սև խոռոչից

13:55   06 Ապրիլ 2020    233

«Երկնքի ուսումնասիրության ժամանակ ART-XC ռուսական աստղադիտակը 2020 թվականի ապրիլի 1-ին վառ ռենտգենյան աղբյուր է ֆիքսել գալակտիկայի կենտրոնի շրջանում:

Դա 4U 1755-338 սև խոռոչում էր, որը հայտնաբերվել էր Uhuru ռենտգենյան աստղադիտարանի կողմից, սակայն 1996 թվականին «լռել էր» և ակտիվության ոչ մի նշան ցույց չէր տվել 25 տարի»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերլուծելով ստացված տվյալները՝ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի աստղաֆիզիկոսները ենթադրել են, որ աստղադիտակը նոր առկայծման սկիզբ է նկատել այդ խոռոչում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները