Թրամփը հույս ունի, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից 100 հազարից պակաս մարդ կմահանա

14:02   06 Ապրիլ 2020    233

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից 100 հազար մահվան կանխատեսումը չի իրականանա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

«Մենք հույս ունենք, որ չենք հասնի այդ թվերին եւ նրանցից հեռու կլինենք»,- ասել է նա:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը կարող է 100-200 հազար կազմել: Բացի դրանից, նա քաղաքացիներին կոչ է արել պատրաստվել նրան, որ մոտակա 2 շաբաթը ամենածանրը կլինեն եւ շատ մահեր կբերեն:

Ներկայումս ԱՄՆ-ում կա 335 վարակված, մահացել է 9,5 հազար, առողջացել է ավելի քան 17 հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները