Չինաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1 մարդ

14:15   06 Ապրիլ 2020    229

Անցած 1 օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 1 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ գործակալության, մայրցամաքային Չինաստանում վիրուսի տարածման ողջ ժամանակաընթացքում առողջացել է հիվանդների 94,3 տոկոսը: Վերջին մեկ օրվա ընթացքում առողջացել է 114 մարդ:

2019 թվականի դեկտեմբերից վարակվածների թիվը կազմել է ավելի քան 81,7 հազար, մահացել է 3,3 հազար մարդ: Երկրում դեռեւս կա 1299 հիվանդ:

Վարակման տեղական դեպքերը փաստացի բացակայում են: Վարակվածները ժամանում են արտասահմանից: Այսպես, արտասահմանից ժամանած վարակակիրների թիվը հասել է 951-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները