Էկվադորում կորոնավիրուսի ֆոնին մարդկանց հազարավոր ստվարաթղթե դագաղներ են բաժանել

14:24   06 Ապրիլ 2020    255

Էկվադորում կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակում իշխանությունները հազարավոր ստվարաթղթե դագաղներ են բաժանում մարդկանց, ինչպես նաև հատուկ հեռախոսային գիծ են ստեղծել այն ընտանիքների համար, որոնք բարեկամների դիակները տնից հեռացնելու խնդիր ունեն, գրում է The Guardian պարբերականը։

Գուայակիլը ներկայում համարվում է էկվադորում կորոնավիրուսից ամենաշատ տուժած քաղաքը, որտեղ հիվանդանոցների և դիահերձարանների չափից շատ ծանրաբեռնված լինելու հետևանքով մարդիկ ստիպված են իրենց մահացած ազգականներին տանը պահել։

Կիրակի Էկվադորի առողջապահության նախարարը հայտնել էր, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 172 դեպք, որից 122-ը՝ Գուայաս նահանգում, որի մայրաքաղաքը Գուայակիլն է։

Աղբյուրը նկատում է, որ թեստավորման ցածր մակարդակը նշանակում է, որ իրական ցուցանիշները երկրում շատ ավելի բարձր են։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Էկվադորում վարակվել է մոտ 3465 մարդ: Այս ցուցանիշով այն Հարավային Ամերիկայում Բրազիլիայից և Չիլիից հետո երրորդ տեղում է։

Քաղաքական գործիչ Կարլոս Լուիս Մորալեսի փոխանցմամբ՝ պաշտոնյաներին ցուցվել է Գուայասում մահվան դեպքերի իրական վիճակագրության մասին չբարձրաձայնել։

«Գաղափար կազմելու համար երեկվանից հետո 480 մահվան վկայական է տրվել, ամեն օր 150 մարմին ենք հավաքում տներից»,-ասել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Էկվադոր  


Վերնագիրի այլ պիտակները