Ղազախստանում կորոնավիրուսով վարակված ավելի քան 100 բուժաշխատող կա

16:29   06 Ապրիլ 2020    276

Ղազախստանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 100 բուժաշխատող, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «Ինտերֆաքս-Ղազախստանը»-ը՝ հղում անելով հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկ Այժան Եսմագամբեթովին:

«Այսօր պահին միայն 120 դեպք գրանցվել է բուժաշխատողների շրջանում, որից 67 դեպքն այն բուժաշխատողներն են, ովքեր ուղղակիորեն բժշկական օգնություն են ցուցաբերել կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող կամ արդեն հիվանդացած անձանց»,-ասել է նա:

Նա պարզաբանել է, որ մեկ բժիշկ ծանր վիճակում է, ևս 9 բժիշկ գտնվում է միջին ծանրության վիճակում, 57 հոգի հիվանդությունը տանում են թեթև կամ ասիմպտոմատիկ վիճակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները