Պուտինի մասնակցությամբ ՕՊԵԿ+-ի տեսահամաժողովը հետաձգվել է

17:07   06 Ապրիլ 2020    266

ՕՊԵԿ+-ի տեսահամաժողովը, որը պետք է տեղի ունենար ապրիլի 6-ին, հետաձգվել է 9-ին, փոխանցում է «ՄԿ»-ն:

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ միջոցառման նախապատրաստումը շարունակվում է, իսկ ինչ վերաբերում է օրը տեղափոխելուն, ապա դա կատարվել է տեխնիկական պատճառներով: Նա մանրամասներ չի հայտնել:

Պեսկովը հավելել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը առայժմ չի նախատեսում նոր առանձին բանակցությունների վարում ԱՄՆ եւ Սաուդյան Արաբիայի առաջնորդների հետ, բայց անհրաժեշտության դեպքում խորհրդակցությունները կարող են օպերատիվորեն անցկացվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   ՕՊԵԿ+  


Վերնագիրի այլ պիտակները