Իտալիայում մեկ օրում 525 մարդ է մահացել կորոնավիրուսից

18:47   06 Ապրիլ 2020    286

Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից Իտալիայում մեկ օրում մահացել է 525 մարդ, իսկ համաճարակի բռնկումից ի վեր՝ 15 887 մարդ:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, երկրում կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի վերջին տվյալները ներկայացրել է Քաղաքացիական պաշտպանության ղեկավար Անջելո Բորելին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջինս ընդգծել է, որ ապրիլի 5-ին գրանցված 24-ժամյա մահացության ցուցանիշն ամենացածրն է վերջին երկու շաբաթվա կտրվածքով: Իտալիայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 128 948-ի: Ներկա պահին ակտիվ վարակակիր են 91 246 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները