Հաիթիում կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել

19:58   06 Ապրիլ 2020    353

Հաիթիում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքն է գրանցվել։

Այս մասին հաղորդում է Haiti Press Network գործակալությունը՝ հղում անելով առողջապահության նախարարությանը։ Կորոնավիրուսից 55 տարեկան տղամարդ է մահացել։ Նա շաքարախտ է ունեցել և հիպերտոնիա, ինչը բարդացրել է վիճակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գործակալության աղբյուրի խոսքերով՝ կորոնավիրուսից մահացել է Հաիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում աշխատող փաստաբաններից մեկը։ Ներկայումս Հաիթիում կորոնավիրուսի 21 դեպք է գրանցված։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հաիթի  


Վերնագիրի այլ պիտակները