Նոր Մոսկվայում կառուցվող ինֆեկցիոն հիվանդանոցի տարածքում հրդեհ է բռնկվել

17:54   06 Ապրիլ 2020    289

Ապրիլի 5-ին, Նոր Մոսկվայի ավանում ինֆեկցիոն հիվանդանոցի կառուցման ընթացքում հրդեհ է բռնկվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Mash-ը:

Նշվում է, որ շինհրապարակում գտնվող մի քանի վրաններում հրդեհ է բռնկվել: Արդյունքում մահացել է աշխատողներից մեկը:

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայության աշխատակիցները: Հրդեհի պատճառը պարզվում է:

Հիվանդանոցի կառուցումը սկսվել է մարտի 12-ին՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված: 43 հեկտար տարածք ունեցող հիվանդանոցի տարածքում կհայտնվեն բժշկական, վերակենդանացման և սպասարկման բաժիններ, ինչպես նաև բժիշկների համար նախատեսված հանրակացարան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոր-Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները