Ճապոնիան 1 տրիլիոն դոլարի ներդրում է անում համաշխարհային տնտեսության պաշտպանության համար

20:16   06 Ապրիլ 2020    332

Ճապոնիան մոտ մեկ տրիլիոն դոլար կհատկացնի՝ իր տնտեսությունը կորոնավիրուսի համավարակի հետևանքներից պաշտպանելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ երկրի վարչապետ Սինձո Աբեն երկուշաբթի հայտարարել է 108 տրիլիոն իեն ($989 մլրդ) ծավալով օգնության փաթեթի մասին, որը հավասար է աշխարհի մեծությամբ երրորդ տնտեսության արտադրության տարեկան ծավալի 20 տոկոսին:

Ֆինօգնության փաթեթը ներառում է տասնյակ միլիարդավոր դոլարներով կանխիկ գումարի հատկացում ընտանիքներին և փոքր բիզնեսի սեփականատերերին, որոնք կորցրել են եկամուտը վիրուսի պատճառով: Փաթեթը ներառում է նաև հարկային արտոնություններ և առանց տոկոսադրույքի վարկեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները