Ֆրանսիան, հավանաբար, կունենա հետպատերազմական շրջանում ամենածանր տնտեսական անկումը

21:26   06 Ապրիլ 2020    385

Ֆրանսիան, հավանաբար, կունենա հետպատերազմական շրջանում ամենածանր տնտեսական անկումը, որը շատ ավելի կգերազանցի 2.2 տոկոս անկումը, որը դիտարկվել էր 2009 թվականին համաշխարհային ճգնաժամից հետո, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը։

«Դա խոսում է տնտեսական ցնցման հզորության մասին, որի հետ մենք բախվել ենք»,-հայտարրաել է Լե Մերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կառավարության կանխատեսմամբ՝ արտակարգ դրության հետեւանքով թարմացված բյուջեով այս տարի տնտեսությունը կկրճատվի 1 տոկոսով, սակայն կառավարությունը հայտարարել է, որ ստիպված կլինի վերանայել այդ թիվը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները