Կորոնավիրուսը ԵՄ-ի համար «ամենամեծ փորձությունն է»․ ՄԵրկել

21:44   06 Ապրիլ 2020    324

Մահացու կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարող եվրոպական երկրների առաջնորդները բախվում են ԵՄ-ի համար «ամենամեծ փորձության հետ», հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Մերկելը կոչ է արել եվրոպական երկրներին միավորվել աշխարհամասում տարածված պանդեմիայի հետեւանքով վերականգնվելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ըստ իս՝ Եվրոպական միությունը կանգնած է ամենամեծ փորձության առաջ իր հիմնադրման օրից ի վեր»,-նախազգուշացրել է Մերկելը եվրագոտու առանցքային ֆինանսների նախարարների միջեւ համաժողովի նախօրեին, որոնք պետք է համաձայնեցնեն ԵՄ տնտեսական փրկության ծրագիրը։ «Դա ազդում է բոլորի վրա եւ, հետեւաբար, բխում է բոլորի շահերից, այդ թվում՝ Գերմանիայի, որ Եվրոպան հաղթահարի այդ փորձությունը նոր ուժով»,-ասել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները