Բանգլադեշի իշխանությունները խոստացել են սննդամթերք մատակարարել հազարավոր մարմնավաճառների

09:46   07 Ապրիլ 2020    243

Մարտի 20-ին կառավարությունը հայտարարել էր, որ Բանգլադեշում նվազագույնը մինչեւ ապրիլի 5-ը փակում է մոտ 12 պաշտոնապես թույլատրված բորդելներ, ներառյալ աշխարհում ամենախոշոր բորդելներից մեկը՝ Դաուլաթդիան, որտեղ աշխատում է մոտ 1500 կին:

Բանգլադեշի իշխանությունները խոստացել են սննդամթերք մատակարարել հազարավոր մարմնավաճառների, որոնք կորոնավիրուսի հետեւանքով բորդելների փակվելու պատճառով հայտնվել են աղքատության սահմանին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սա կանանց ստիպել էր դիմել կառավարության օգնությանը, իսկ իշխանությունները խոստացել են նրանց տրամադրել աջակցության փաթեթ, որը ներառում է 30 կգ բրինձ, վարձավճարի սառեցում եւ 25 դոլար:

Սնունդի մատակարարումները սկսվել են անցյալ շաբաթ, չնայած փողը դեռ չեն տվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները