Ֆրանսիայում կորոնավիրուսից 833 մարդ է մահացել մեկ օրում

09:57   07 Ապրիլ 2020    251

Ֆրանսիայում կորոնավիրուսից առնվազն 833 մարդ է մահացել վերջին 24 ժամվա ընթացքում:

«Մարտի մեկից, ընդհանուր առմամբ, հիվանդանոցներում մահացել է 6496 մարդ, վերջին մեկ օրում՝ 605 մարդ: Ծերանոցներում համաճարակի բռնկումից ի վեր մահացել է 2417 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8911 մարդ»,- ասել է ֆրանսիացի նախարարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերանի խոսքով՝ կառավարությունը որոշել է զանգվածային բժշկական ստուգումներ իրականացնել ծերանոցների բնակիչների շրջանում, ինչը թույլ կտա առանձնացնել վիրուսակիրներին և մեկուսացնել՝ վարակի տարածումից խուսափելու համար:

Նա հավելել է, որ վերակենդանացման բաժանմունքներում ներկա պահին 7072 մարդ է գտնվում: Երկրում վարակակիրների թիվը հասել է 98 010-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները