Իսրայելն ապրիլի 7-10-ն անցնում է համընդհանուր կարանտինային ռեժիմի

10:37   07 Ապրիլ 2020    252

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է երկրում ապրիլի 7-10-ը համընդհանուր կարանտինային ռեժիմ մտցնելու մասին՝ իսրայելական Փեսախ տոնի հետ կապված: Այս տոնն Իսրայելում նշում են մի ամբողջ շաբաթ:

«Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ մեկ ամիս առաջ: Պուրիմի ժամանակ համաճարակի բռնկում տեղի ունեցավ: Ես կրկնում եմ, որ Փեսախը Պուրիմի չի վերածվի: Դուք պետք է նշեք տոնը միայն նրանց հետ, ում հետ գտնվում եք տանը»,-ընդգծել է Նեթանյահուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վարչապետը նշել է նաև, որ կառավարությունը քննարկում է երկրում ապրիլի 8-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 9-ի ժամը 07:00-ն պարետային ժամ հայտարարելու հարցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները