Քլիֆորդ Սոսիս անունով տեղի բնակիչներից մեկը համացանցում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ալիգատորը դանդաղորեն մոտենում նախկինում բազմամարդ, սակայն այս օրերին ամայացած առևտրի կենտրոնին, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
«Երևում է` բնությունն արդեն սկսում է վերադառնալ Հարավային Կառոլինայի Միրթլ Բիչ (Myrtle Beach)»,- նշում է տղամարդը տեսանյութում։
Կայքի փոխանցմամբ՝ սա Միացյալ Նահանգներում «կենդանիների վերադարձի» առաջին դեպքը չէ․ հայտնի է, որ մի շարք այլ նահանգներում կենդանիները պարբերաբար հայտնվում են այն վայրերում, որոնք սովորաբար բնակեցված են մարդկանցով։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ