Մակրոնն աջակցել է հիվանդանոցում գտնվող Բրիտանիայի վարչապետին

13:53   07 Ապրիլ 2020    248

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր աջակցությունն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, ով վարակվել է կորոնավիրուսով և տեղափոխվել ինտենսիվ թերապիայի բաժանմունք:


«Այս բարդ ժամանակաշրջանում իմ աջակցությունն եմ հայտնում Բորիս Ջոնսոնին, նրա ընտանիքին և բրիտանացի ժողովրդին: Մեծ Բրիտանիայի վարչապետին մաղթում եմ, որպեսզի արագ հաղթահարի այս փորձությունը»,- Թվիթերի իր էջում գրել է Մակրոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ Բորիս Ջոնսոնի՝ COVID-19-ով վարակվելու մասին հայտնի էր դարձել մարտի 27-ին։ Չնայած հիվանդությանը՝ նա շարունակում է ղեկավարել բրիտանական կառավարության աշխատանքը։

55-ամյա Ջոնսոնին «չնահանջող ախտանշաններով» հիվանդանոց էին տեղափոխել կիրակի: Նրան պատրաստվում էին թոքերի արհեստական օդափոխման սարքին միացնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները