Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում մահացել է ավելի քան 740 մարդ

16:54   07 Ապրիլ 2020    310

Իսպանիայում մեկ օրվա ընթացքում COVID-19 կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է 743 մարդ, երկրում զոհերի ընդհանուր թիվը 13 798 է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է «El Pais»-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:

Օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 5,5 հազար նոր դեպք, հանրապետությունում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 140,5 հազարի:

Ավելի քան 7 հազար հիվանդ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է, ավելի քան 43 հազար մարդ ապաքինվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները