ԱՄՆ-ում գտել են Ռոբերտ Քենեդու կորած թոռնուհու մարմինը

17:30   07 Ապրիլ 2020    535

Ոստիկանությունը գտել է ամերիկացի սենատոր Ռոբերտ Քենեդու թոռնուհու՝ կորած Մեյվ Քենեդի Թաունսենդ Մըքկինի մարմինը, որի որոնողական աշխատանքները սկսվել էին մինչեւ ապրիլի 2-ից, հաղորդում է CBS հեռուստաալիքը:

Հինգշաբթի օրը Մեյվը եւ իր 8-ամյա որդին՝ Գիդեոն Ջոզեֆ Մակկինը կորել էին կանոեով լողալուց: Կիրակի օրը ոստիկանությունը դադարեցրեց որոնողական աշխատանքները եւ որոնվողներին մահացած ճանաչեց:

Ոստիկանությունը Մեյվի մարմինը գտել է երկուշաբթի օրը մոր տնից 4 կմ հեռու: Նրա որդու մարմինը դեռ չի հայտնաբերվել, սակայն որոնողական աշխատանքները կշարունակվեն երեքշաբթի օրը:

Ուրբաթ օրը հայտնի էր դարձել, որ 40-ամյա Մեյվ Քենեդի Թաունսենդ Մակկինը որդու հետ կորել է կանոեով լողալու ժամանակ: Մեյվ Քենեդու ամուսնու կարծիքով՝ երեխաները տան բակում գնդակով են խաղացել, բայց գնդակն ընկել է ջրամբարը: Կինը եւ Գիդեոնը կանոե են նստել գնդակը հանելու համար: Սակայն քամին նավակը տարել էր ափից հեռու բաց ծոց, որի պատճառով նրանք չեն կարողացել վերադառնալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները