Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների բուժման համակարգ են մշակել

18:43   07 Ապրիլ 2020    290

Ռուսաստանում բուժման համակարգ են մշակել կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբով ծանր հիվանդների համար, որոնց մոտ հիվանդությունն ուղեկցում է շնչառական անբավարարությամբ:

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Դաշնային բժշկակենսաբանական գործակալությանը:

Նշվում է, որ բուժումը հիմնված է «Դալարգինի» (Даларгин) օգտագործման վրա: Սկսվում են կլինիկական հետազոտությունները: Այդ դեղամիջոցը Ռուսաստանում գրանցված է որպես դեպամիջոց՝ նախատեսված տրոֆիկ խոցերի բուժման և օրգանների (թոքերի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի) հյուսվածքները պաշտպանելու համար:

Կենդանիների վրա իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ տվյալ դեղամիջոցի օգտագործումը բարձրացրել է գոյատևման մակարդակը 70-100 տոկոսով՝ կախված դեղամիջոցի ներարկման համակարգից: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 6343 մարդ, որոնցից 406-ն ապաքինվել են, 47-ը՝ մահացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները