Փարիզում խստացրել են կարանտինի կանոնները

20:01   07 Ապրիլ 2020    283

Փարիզի շրջանի վարչակազմը խստացրել է կարանտինի կանոնները՝ սահմանափակելով առավոտյան եւ երեկոյան սպորտով զբաղվելու ժամանակը։

Նաեւ քաղաքապետարանը խոստացել է պատրաստել եւ փարիզեցիներին բաժանել բազմակի օգտագործման երկու միլիոն պաշտպանական դիմակներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Տան մոտ վազքը եւ մարմնամարզությունը Ֆրանսիայի մայրաքաղաքում կարգելվեն առավոտյան 10-ից մինչեւ երեկոյան 7-ը։ Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն ապրիլի 8-ից։ Փարիզի իշխանությունները դա բացատրում են նրանով, որ առավոտյան եւ երեկոյան ժամերին փողոցներում մարդիկ ամենաքիչն են լինում, այն դեպքում, երբ ցերեկը նրանք գնում են աշխատանքի եւ գնումների։

Նաեւ Փարիզի քաղաքապետարանը խոստանում է երկու միլիոն դիմակներ բաժանել քաղաքացիներին։ Դրանք կարելի է լվանալ եւ բազմակի օգտագործել։ Բացի այդ, կարանտինի վերջում քաղաքի իշխանությունները խոստանում են հասարակական տրանսպորտում եւ խանութներում ախտահանող գելերով սարքեր տեղադրել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները