Եվրախորհրդարանի շենքը կվերածվի COVID-19 ախտորոշիչ կենտրոնի

20:47   07 Ապրիլ 2020    348

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են օգտագործել Ստրասբուրգում գտնվող Եվրախորհրդարանի շենքը՝ կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերման բժշկական կենտրոն կազմակերպելու և բժշկական խորհրդատվություններ անցկացնելու համար՝ հայտնում է Franceinfo ռադիոկայանը՝ վկայակոչելով Ֆրանսիայի Եվրոպական հարցերով և արտաքին գործերի պետքարտուղարի Ամելի դե Մոնշալենի հայտարարությունը:

«Նման որոշում կկայացվի առաջիկա օրերին», – ասել է պետքարտուղարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ նրա՝ նման միջոցառումները կարող են իրականացվել նաև ԵՄ խորհրդարանների այլ ներկայացուցչություններում, մասնավորապես Լյուքսեմբուրգում: Շենքը հանձնելու որոշումը կայացվել է ԵՄ ղեկավարության կողմից՝ Ստրասբուրգի քաղաքապետարանի և Ստորին Ռեյնի բաժանմունքի պրեֆեկտուրայի հետ միասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները