ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 11 000-ը

21:04   07 Ապրիլ 2020    435

Միացյալ Նահանգներում Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվը հասել է 11 013-ի:

Երկրի ողջ տարածքում համաճարակի բռնկման սկզբից մինչ օրս կորոնավիրուսով վարակվել է 369 522 մարդ: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 19 874 մարդ: Ներկա պահին ակտիվ վարակակիր են 338 635-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այս շաբաթ կորոնավիրուսի հարցով 4 հեռախոսաժողով կանցկացնի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամների, հանրապետական անդամների, Սենատի դեմոկրատ ներկայացուցիչների և հանրապետական ներկայացուցիչների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները