Պարագվայի դատարանի վճռով՝ Ռոնալդինյոն տնային կալանքի տակ կլինի

10:00   08 Ապրիլ 2020    582

Պարագվայում դատարանը Բրազիլիայի կազմում ֆուտբոլի 2002-ի աշխարհի չեմպիոն Ռոնալդինյոյի և իր եղբորը՝ Ռոբերտոյի նկատմամբ տնային կալանք է սահմանել:

Նրանք բանտից ազատ են արձակվել և տնային կալանքի տակ կլինեն Ասունսիոնի հյուրանոցներից մեկում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով AFP.com-ին:

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Ռոնալդինյոն և իր եղբայրը`Ռոբերտոն, ձերբակալվել են Պարագվայի ոստիկանության կողմից՝ երկիր մուտք գործելու համար կեղծ փաստաթղթեր կիրառելու կասկածանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հյուրանոցի նախագահական սենյակում, որտեղ գտնվում էր խաղացողը, կատարվել է խուզարկություն, որի ընթացքում ոստիկանությունը կեղծ անձնագրեր է գտել Ռոնալդինյոյի և նրա եղբոր անուններով:

Պարագվայի դատարանը վճռել էր, որ Ռոնալդինյոն և իր եղբայրը կշարունակեն նախնական կալանքի տակ մնալ Ազգային ոստիկանության Հատուկ խմբում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոնալդինյո  


Վերնագիրի այլ պիտակները