ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցել է 400 հազարը

10:45   08 Ապրիլ 2020    230

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 431 հազար 973-ի:

Hayatsk.info-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 82 հազարը: Ապաքինվել է ավելի քան 302 հազար մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 400 հազար 540 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 12 հազարը: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 141 հազար 942, մահացածներինը՝ 14 հազար 045 է:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 135 հազար 586 է: Վարակից մահացել է 17 հազար 127 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիային շրջանցել է Ֆրանսիան՝ հայտնվելով չորրորդ տեղում. եվրոպական այդ երկրում 109 հազար 069 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 10 հազար 328: Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 107 հազար 663 է: Մահացության ցուցանիշը 2 հազար 016 է:

Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 81 հազար 802 ընդհանուր, 62 նոր դեպքով։ Այստեղ վերջին շրջանում երկրի ներսում վարակի նոր դեպքեր չեն գրանցվում, արձանագրվածները բերովի են: Չինաստանում մահացել է 3 հազար 333 մարդ։

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 62 հազար 589 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 872: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 55 հազար 242 է, Թուրքիայում՝ 34 հազար 109 է, Շվեյցարիայում՝ 22 հազար 253:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 196 դեպք կա, Ռուսաստանում` 7 հազար 497: ՌԴ-ում մահացել է 58 մարդ:
Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 2 հազար 359, այստեղ գրանցվել է մահացության 12 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 հազար 57 մարդ: Վարակից մահվան 6 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 94 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1450: Իրաքում վարակվածների թիվը 1122 է, մահացության ցուցանիշը 65 է: Բահրեյնն առանձնանում է մահացության քիչ դեպքերով: Այստեղ վարակից մահացել է 5 մարդ:

Ընդհանուր վարակվածության հաստատված դեպքերի թիվը 811 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 743: Արաբական երկրներից վարակվածության քիչ թվով առանձնանում է Սիրիան, այստեղ հաստատվել է 19 դեպք, մահացել է 2 մարդ: Լիբիայում գրանցվել է վարակվածության 20, մահվան 1 դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 204-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները