Ամերիկյան «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի վրա վարակակիրների թիվը հասել է 230-ի․ Navy Live

12:15   08 Ապրիլ 2020    258

ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիր նավի վրա կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է․ այժմ վարակված է անձնակազմի 230 անդամ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմական նավատորմի կայքը։

Այս պահի դրությամբ ստուգվել է անձնակազմի անդամների 79 տոկոսը, ու 2037 նավաստիի մոտ կորոնավիրուս չի հաստատվել։ Մոտ 5000 անձնակազմ ունեցող ռազմանավերի 3 հազարից ավելի նավաստիներ իջեցվել են տախտակամածից ու տեղավորվել ԱՄՆ-ին պատկանող Գուամ կղզում։

Նավատորմի կայքը հայտնում է, որ նավի վրա մնացել է այնքան մարդ, որքանը բավարար կլինեն նավի «կենսական» գործընթացներին հետևելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները