Ռումինիայում 10 նորածնի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, թեև մայրերը վարակակիր չեն․ AFP

12:24   08 Ապրիլ 2020    469

Ռումինիայի իրավապահները քրեական գործ են հարուցել այն բանից հետո, երբ պարզվել է, որ երկրի ծննդատներից մեկում 10 նորածին վարակվել է կորոնավիրուսով։

Նորածինների մայրերի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, և ենթադրվում է, որ նորածինները վարակվել են բուժանձնակազմի հետ շփումներից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է AFP գործակալությունը։

Երեխաներից ոչ մեկի մոտ ախտանշաններ չեն եղել։ Մեկից բացի, բոլոր մյուս նորածիններն իրենց մայրերի հետ դուրս են գրվել և ուղարկվել են ինքնամեկուսացման։

Նորածիններից մեկի մայրը պատմել է, որ բուժանձնակազմը նույնիսկ դիմակ չէր կրում, թեև հայտնի էր, որ այդ բուժհաստատությունում կան կորոնավիրուսի վարակակիրներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռումինիա  


Վերնագիրի այլ պիտակները