ԱՄՆ սենատորը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո սկսել է որպես կամավոր աշխատել հիվանդանոցում

13:43   08 Ապրիլ 2020    259

ԱՄՆ Կենտուկի նահանգից հանրապետական սենատոր Ռենդ Փոլը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո սկսել է որպես կամավոր աշխատել հիվանդանոցում։

Այդ մասին սենատորը հայտնել է Twitter-ում։ Քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար։ «Կրկին թեստ եմ հանձնել, և պատասխանը բացասական է»,- նշել է Փոլը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքով՝ սկսել է կամավորական գործունեությամբ զբաղվել հիվանդանոցներից մեկում, «որպեսզի օգնի նրանց, ովքեր կարիքն ունեն, այդ թվում՝ կորոնավիրուսով հիվանդներին»: «Միասին մենք կհաղթահարենք այս ամենը»,- եզրափակել է սենատորը։ ԱՄՆ-ում վարակակիրների թիվը 400 540 է, որոնցից 12 857-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 21 711 հիվանդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 431 912 դեպք, 82 083-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 302 209 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները