Գերմանացի գիտնականները ստեղծել են շատ փոքր ինքնագնաց ռոբոտ

10:17   09 Ապրիլ 2020    231

Հեմնիցի տեխնոլոգիական համալսարանից (Գերմանի) գիտնականները մշակել են շատ փոքր ռոբոռ, որն ունի շուրջ մեկ միլիմետր երկարություն, սակայն, միեւնույն ժամանակ, կարող է ինքնուրույն տեղաշարժվել ռեակտիվ շարժիչի շնորհիվ, ինչպես նաեւ կարող է դիմադրել ուժգին դեֆորմացիային առանց աշխատունակության կորստի:

Ռոբոտի առաջին նախատիպը գիտնականները ներկայացրել են դեռեւս տասը տարի առաջ, այնուհետեւ աշխատել են եզակի սարքի կատարելագործման ուղղությամբ: Արդյուքնում ռոբոտը կարող է պարծենալ անհավանական ճկունությամբ եւ ինքնուրույնությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք տեղադրել ենք միկրո եւ նանոչափսերով էլեկտրոնային բաղադրիչներ սիլիկոնային չիպի մակերեսին: Մեր տեխնոլոգիայում դա կարեւոր հատկանիշ է. Միկրոռոբոտի կառուցվածքում կան իսկական ռեակտիվ շարժիչներ»,-պատմել է ծրագրի առաջատար հեղինակ Օլիվեր Շմիդտը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները