Թրամփը խոստացել է «մոտ ժամանակում» հաղթել կորոնավիրուսի «վարակը»

10:24   09 Ապրիլ 2020    310

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրոնական առաջնորդներին ասել է, որ երկրին «ցնցող տարի» է սպասում, եւ որ ԱՄՆ-ն «մոտ ժամանակում» կորոնավիրուսը կհաղթահարի:

«Մեզ ցնցող տարի է սպասում: Մենք այդ վարակը կհաղթենք: Մենք կհաղթենք այդ վիրուսը եւ կհաղթենք մոտ ժամանակում,- հայտարարել է Թրամփը կրոնական առաջնորդների հետ ոչ պաշտոնական հեռախոսային ասուլիսում: - Մենք կվերադարձնենք մեր երկիրը», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Առջեւում շատ հզոր տարի ենք ունենալու, որովհետեւ գիտեք, թե մեզ ինչ է սպասվում,- շարունակել է Թրամփը: - Մենք պետք է դա անենք: Հավատացյալները պետք է դա անեն: Մենք պետք է հաղթենք: Այնպես որ, ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրին ուղղակի շնորհակալություն հայտնել: Ես միշտ այստեղ եմ»:

Թրամփի զրույցը կրոնական առաջնորդների հետ տեղի է ունեցել Զատկի եւ Պեսախի նախօրեին:

Հեռախոսային ասուլիսին մասնակցել է նաեւ երկրի փոխնախագահ Մայք Փենսը, որը շնորհակալություն է հայտնել կրոնական առաջնորդներին սոցիալական հեռավորության պահպանումը խրախուսելու ջանքերի համար, նույնիսկ եթե դա նշանակում է, որ ծխականները չեն կարող հավաքվել կրոնական շենքերում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Նախագահն ասում է, որ մենք կհաղթենք կորոնավիրուսը եւ կվերադառնանք ինչպես երբեք, ավելի ուժեղ: Ամերիկացի ժողովրդի հավատն է հատկապես դրել այդ մեծագույն վերադարձի հիմքը»,- ասել է Փենսը:

Թրամփի եւ Փենսի կարճ ելույթներից հետո երեք կրոնական առաջնորդներ հայտնել են այն մասին, թե իրենց կազմակերպությունները ինչպիսի օգնություն են ցուցաբերում համավարակի ֆոին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները