Պոմպեոն ժամանել է Իսրայել

11:16   13 Մայիս 2020    469

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մայիսի 13-ի առավոտյան ժամանել է Իսրայել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ում:

Պոմպեոյի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թել-Ավիվի «Բեն-Գուրիոն» օդանավակայանում: Վերջին երկու ամսվա մեջ սա Պոմպեոյի առաջին օտարեկրյա գործուղումն է:

Սպասվում է, որ նա կունենա երկու առանձին հանդիպումներ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Կնեսետի խոսնակ Բենի Գանցի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները