Ղարաբաղում մահացած 20-ամյա հայ զինծառայողը Լոռու մարզի Գուգարք համայնքից էր (ֆոտո)

12:12   20 Մայիս 2020    451

Օկուպացման տակ գտնվող Ղարաբաղի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած 20-ամյա զինծառայող Հենրիկ Արամյանը Լոռու մարզի Գուգարք համայնքից է։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնեց Գուգարքի համայնքապետ Աշոտ Աշուղյանը։

«Իրենց համար աշխատող, ապրող ընտանիք են, մեկ եղբայր ու մեկ քույր, քույրն ուսանող է»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ Հենրիկը մեկուկես տարվա ծառայող էր։

Հիշեցնենք, որ հայ զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել էր գլխի շրջանում։ Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում Հայաստանի քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները