Գերմանիան մարտին կրճատել է ռուսական գազի ներկրումը 45%-ով, Թուրքիան` 7 անգամ

17:24   20 Մայիս 2020    258

Ռուսական գազի խոշորագույն գնորդ Գերմանիան 2020 թվականի մարտ ամսին կրճատել է «Գազպրոմ» ընկերության արտադրանքի ներկրումը 45%-ով` մինչև 2,67 միլիարդ խորանարդ մետր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է finmarket.ru կայքը` հղում տալով ՌԴ դաշնային մաքսային ծառայության տվյալներին:

Նման խոշոր անկումը կարելի է բացատրել ոչ միայն տաք ձմեռով և կորոնավիրուսի ազդեցությամբ, այլ նաև ՌԵՊՈ պայմանագրով, որը Գազպրոմբանկի հետ կնքվել է 2019 թվականի վերջին և «Գազպրոմի» փաստաթղթերով այդ գազի մատակարարումը հաշվարկվել է 2019 թվականի ցուցանիշներում:

Թուրքիա գազի արտահանումը նույնպես կտրուկ անկում է ապրել՝ 1,418 միլիարդ խորանարդ մետրից հասնելով 210 միլիոն խորանարդ մետրի:

Մեկ քառորդով նվազել են գազի մատակարարման ծավալները դեպի Ավստրիա (կրկին ՌԵՊՈ-ի ազդեցությունն է), 8%-ով նվազել է մատակարարումը Բելառուսին:

Իտալիայի և Հունգարիայի դեպքում ռուսական գազի մատակարարումն աճել է 19%-ով:

ՌԵՊՈ-ն վաճառքի կամ հետգնման պայմանագրի տեսակ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները