Brent ապրանքանիշի նավթի գինը գերազանցել է 36 դոլարը

22:38   20 Մայիս 2020    372

Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը լոնդոնյան ICE բորսայում աճել է 4.3 տոկոսով՝ հասնելով 36.14 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին վկայում են առևտրային հարթակի տվյալները:

Վերջին անգամ Brent ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինը 36 դոլարի շեմը հատել է այս տարվա ապրիլի 9-ին:

Միևնույն ժամանակ նշվում է, որ WTI ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինը նույնպես աճել է 4.3 տոկոսով՝ հասնելով 33.33 դոլարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները