Ճապոնիայում համավարակի պատճառով գրանցվել է արտահանման ծավալների վերջին 10 տարվա ընթացքում ռեկորդային անկում

16:26   21 Մայիս 2020    235

Ճապոնիայի Ֆինանսների նախարարությունը հայտարարել է ապրիլին երկրի արտահանման ծավալների նվազման մասին:

Հաղորդվում է, որ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ապրիլ ամսվա ծավալները նվազել են 29 տոկոսով, ինչը ամենախոշոր անկումն է 2009-ի հոկտեմբերից հետո: Այդ ժամանակ ճապոնական տնտեսությունն ապրում էր ֆինանսական համաշխարհային ճգնաժամի հետևանքները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արտահանման ծավալը կազմել է ավելի քան 48 միլիարդ դոլար: Այս ցուցանիշը շարունակում է նվազել վերջին 17 ամիսների ընթացքում:

Միաժամանակ նույն ամսում Ճապոնիայում ներկրման ծավալներն ընկել են 7.2 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այն այժմ կազմում է գրեթե 57 միլիարդ դոլար: Այս ցուցանիշի նվազումը շարունակվում է վերջին 12 ամիսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները