Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 5600 դեպք

15:16   21 Մայիս 2020    379

Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը աճել է ավելի քան 5,6 հազարով եւ կազմում է 112 359 մարդ, այս մասին վկայում են երկրի առողջապահության եւ ընտանեկան բարեկեցության նախարարության տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախօրեին հաղորդվում էր 106 750 հիվանդացածի, մեկ օր ավելի վաղ՝ 101 139-ի մասին:

Գերատեսչության տվյալներով՝ երկրում բուժում է ստանում 63 624 մարդ: Կորոնավիրուսից ապաքինվել է 45 299 մարդ (մեկ օրում՝ 3 002), մահացել է 3 435 մարդ (մեկ օրում՝ 132):

Ամենից շատ տուժել է երկրի կենտրոնում Մահարաշթրա նահանգը, որտեղ գրանցվել է հիվանդության դեպքերի ավելի քան երրորդ մասը՝ վարակման 39 297 դեպք (մեկ օրում՝ 2 161): Երկրորդ տեղում է Թամիլնադ նահանգը՝ 13 191 հիվանդացած (մեկ օրում՝ 743): Երրորդ տեղ է դուրս եկել Հնդկաստանի արեւմտյան նահանգ Հուջարաթը՝ 12 537 դեպք (մեկ օրում՝ 397):

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները