Վենեսուելայի բանակը կուղեկցի նավթ տեղափոխող իրանական լցանավերին

17:06   21 Մայիս 2020    226

Վենեսուելայի Պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն հայտարարել է, որ նավթ տեղափոխող իրանական լցանավերը Վենեսուելայի բացառիկ տնտեսական գոտում կուղեկցվեն ռազմանավերով և ինքնաթիռներով։

«Մենք կապ ենք հաստատել Իրանի հետ։ Բոլոր նավերը, որոնք մտնում են բացառիկ տնտեսական գոտու մեջ, ուղեկցվելու են Վենեսուելայի Բոլիվարական ազգային զինված ուժերի նավերի և ինքնաթիռների կողմից», - հայտարարել է Պադրինոն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները