Իրանում ավելի քան 100 հազար մարդ ապաքինվել է կորոնավիրուսից

17:25   21 Մայիս 2020    267

Իրանում կորոնավիրուսի 129 հազար վարակակիրներից ապաքինվել է ավելի քան 100 հազարը, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, գրում է ria.ru-ն։

«Պետք է ասեմ, որ, բարեբախտաբար, անցած օրվա ընթացքում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն անցել է 100 հազար մարդու նշագիծը և ներկայում ապաքինվածների թիվը հասել է 100 564-ի», - ասել է նա IRINN հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ փետրվարի 19-ից ի վեր հայտնաբերված վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 129 341-ի (մեկ օրում 2392-ի աճ), իսկ զոհերի թիվը հասել է 7249-ի (66 զոհ վերջին 24 ժամվա ընթացքում):

Վերջին մի քանի օրերին Իրանում գրանցվում է կորոնավիրուսով վարակման ավելի քան 2 հազար դեպք, այն դեպքում, երբ մարտ-ապրիլին հիվանդացության մակարդակի գագաթնակետն անցնելուց հետո մայիսի սկզբին վարակվածների թիվը նվազագույնի էր հասել։

Մայիսի 2-ին եղել է վարակի 802 նոր դեպք, որից հետո հիվանդացության ցուցանիշը կրկին թռիչքաձև աճ է գրանցել։ Հակառեկորդը գրանցվել է մարտի 30-ին՝ մեկ օրում 3186 դեպք։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները