Իսրայելում անոմալ շոգը անտառային հրդեհների բռնկման պատճառ է դարձել. կան զոհեր

18:41   21 Մայիս 2020    226

Իսրայելում բարձր ջերմաստիճանի և օդի խոնավության ցածր մակարդակի պատճառով անտառային հրդեհներ են բռնկվել, գրում է Inderfax.ru-ն։

Ինչպես հայտնել Է օդերևութաբանական ծառայության փորձագետ Նահում Մալիկը, որոշ շրջաններում խոնավությունը կազմում է 10 տոկոսից ոչ ավելի, ինչը հրդեհների մեծ մասի առաջացման պատճառ է հանդիսանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրի իշխանությունները հյուսիսային շրջանների բնակիչներին խորհուրդ են տալիս լքել իրենց բնակության վայրերը. նախօրեին տարհանվել են Երուսաղեմի մերձակայքում գտնվող Գևա-Բինյամին բնակավայրի բնակիչները։

Երկրում նման եղանակային իրավիճակը, ենթադրաբար, կտևի մինչև ուրբաթ:

Հաղորդվում է, որ վերջին օրերին երկրում ջերմային հարվածներից մահացել է երկու մարդ. կիրակի Դիմոնա քաղաքում ծայրահեղ շոգի պատճառով փողոցում մահացել է 60-ամյա տղամարդ, հաջորդ օրը Հադերա քաղաքում՝ 41-ամյա տղամարդ։

Իսրայելական մամուլը հիշեցնում է, որ նախօրեին անոմալ շոգը հանգեցրել է էլեկտրաէներգիայի սպառման առավելագույն մակարդակի, ինչը էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ է առաջացրել:

Ավելի վաղ Իսրայելի առողջապահության նախարար Յուլի Էդելշտեյնը ծայրահեղ շոգի պատճառով չեղյալ էր հայտարարել փողոցներում և դպրոցներում դիմակների պարտադիր կրումը:

«Մասնագետների առաջարկությունների հիման վրա ես հանձնարարել եմ ստորագրել դպրոցներում և հանրային վայրերում առանց դիմակների գտնվելու թույլտվությունը»,-հայտնել էր Էդելշտեյնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները