Ռուս պայմանագրային զինծառայողն ինքնասպան է եղել

17:59   21 Մայիս 2020    272

Լենինգրադի շրջանում պայմանագրային զինծառայողն ինքնասպանություն է գործել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

«Նախնական տվյալներով, արձակուրդում գտնվող պայմանագրային զինծառայողն ինքնասպանություն է գործել: Հարուցվել է քրեական գործ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Լուգայի կայազորի հրամանատարությունն իրավապահ մարմինների հետ համատեղ ստուգումներ է սկսել: Դեպքի պատճառները պարզվում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները