Չինաստանը պատասխանել է Թրամփի՝ «զանգվածային սպանության» մեջ մեղադրանքներին

20:05   21 Մայիս 2020    208

«Մենք ասում ենք ճշմարտությունը եւ անում ենք հնարավոր ամեն ինչ մարդկանց կյանքը եւ առողջությունը պաշտպանելու համար»,- հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չինաստանը պատասխանել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ «մասայական սպանության» մեջ մեղադրանքներին:

Նա նշել է, որ Չինաստանը «միշտ բաց, թափանցիկ եւ պատասխանատու դիրքորոշում» է ունեցել կորոնավիրուսի համավարակի հետ կապված: Նրա խոսքով՝ երկիրը անում է հնարավոր ամեն ինչ՝ այս հիվանդության դեմ պայքարում միջազգային համագործակցությանն աջակցելու համար:

Չինաստանը կտրուկ քննադատության էր ենթարկվել կորոնավիրուսի բռնկման վերաբերյալ իր սկզբնական արձագանքի համար, որն արդեն ավելի քան 325.000 մարդու կյանք է խլել ամբողջ աշխարհում:

Կառավարությունները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները եւ Ավստրալիան, կոչ են արել հետաքննություն անցկացնել դրա ծագման վերաբերյալ, իսկ ամերիկյան առաջնորդներն առաջ են քաշել այն տեսությունը, որ վիրուսը արտահոսել է չինական լաբորատորիայից: Չինաստանը հայտարարել է, որ աջակցում է համավարակին գլոբալ արձագանքի «համապարփակ գնահատմանը», երբ կհաջողվի այն վերահսկողության տակ առնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները