Հարին «թագավորական նվեր» է մատուցել Մեգան Մարքլին իրենց ամուսնության երկրորդ տարեդարձին

20:28   21 Մայիս 2020    226

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և Մեգան Մարքլը մայիսի 19-ին նշել են իրենց ամուսնության երկրորդ տարեդարձը:

Պարբերականի աղբյուրներից մեկը հայտնել է, որ Սասեքսի դուքսերն այդ օրը չեղարկել են բոլոր հանդիպումներն ու զանգերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեգանը Հարիի համար բացիկ է պատաստել և իր ձեռքով գեղեցիկ ու հուզիչ շնորհավորանք է գրել՝ փորձելով իր սերն արտահայտել խոսքերով»,- ասել է պարբերականի աղբյուրը, որը զույգի շրջապատից է:

Իսկ արքայազն Հարին որոշել է կնոջը թագավորական նվեր մատուցել: Նա ծաղիկներ և թանկարժեք քարերով մատանի է նվիրել Մեգանին:

Հիշեցնենք, որ զույգը պսակադրվել է 2018թ.: Նրանց հարսանիքը դարձել էր տասնամյակի ամենաթանկլարժեք հարսանյաց արարողությունը, որի համար 35 մլն ֆունտ ստերլինգ էր ծախսվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները