Google-ը նշել է YouTube-ում կորոնավիրուսի մասին հրապարակումների արգելված թեմաները

20:47   21 Մայիս 2020    253

Google տեխնոլոգիական կորպորացիան, որին է պատկանում YouTube տեեսահոսթինգը, արդիականացրել է տեսակոնտենտի վերաբերյալ SARS-CoV-2 կորոնավիրուսի թեմայով կանոնները:

YouTube-ում արգելված է կորոնավիրուսային ինֆեկցիայի վերաբերյալ այն հոլովակների հրապարակումը, որոնք կարող են պոտենցիալ ծանր վնաս հասցնել առողջությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեսապլատֆորմում արգելված է նյութեր տեղադրել, որոնցում տեղեկություններ են հաղորդվում կորոնավիրուսի բուժման, կանխարգելման, ախտորոշման եւ փոխանցման մասին, որոնք հակասում են պաշտոնական աղբյուրներին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը եւ առողջապահության տեղական մարմիններին, նշել է կորպորացիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները