Անտարկտիդայի ափերը կանաչ գոտու են վերածվում

09:01   22 Մայիս 2020    219

Քեմբրիջի համալսարանի եւ Բրիտանական անտարկտիկական ծառայության գիտնականները ստեղծել են մանրադիտակային ջրիմուռների առաջին լայնածավալ քարտեզը, որոնք ծաղկում են ձյան մակերեսի վրա Անտարկտիկական թերակղզու ափերի երկայնքով:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ այս «կանաչ ձյունը» կարող է տարածվել գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գիտնականների խումբը համախմբել է երկու տարվա ընթացքում հավաքված արբանյակային տվյաները ձնային կանաչ ջրիմուռների հայտնաբերման եւ չափման համար: Չնայած յուրաքանչյուր առանձին ջրիմուռը մանրադիտակային չափեր ունի, դրանք միասին ձյունը վառ կանաչ գույն են ներկում, որը կարելի է տեսնել նույնիսկ տիեզերքից:

«Մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել Անտարկտիդայում ցամաքային կյանքը հասկանալու համար, թե ինչպես այն կարող է փոխվել առաջիկա տարիներին, երբ կլիման ավելի տաք կլինի: Ձնային ջրիմուռները մայրցամաքի՝ ֆոտոսինթեզի միջոցով մթնոլորտից ածխաթթու գազ որսալու ունակության հիմնական բաղադրիչն են»,- նշել է հետազոտության գլխավոր հեղինակ Մեթ Դեյվին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները