Brent տեսակի նավթի գինը նվազել է գրեթե 5 տոկոսով

10:02   22 Մայիս 2020    408

Ուրբաթ՝ մայիսի 22-ին, սակարկությունների ժամանակ նավթի համաշխարհային գները նվազում են:

WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 6,13 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 31,84 դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հուլիսյան մատակարարումներով նվազել են 4,71 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 34,36 դոլարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brent   նավթ    


Վերնագիրի այլ պիտակները